Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 23- րդ շաբաթ
23 շաբաթում փոքրիկի մարմնի երկարությունը կազմում է մոտ 29 սմ, քաշը` մոտավորապես 510 գր: Հղիության այս շրջանում ապագա մայրը մշտապես լարված հետևում է իր մանկիկին, նրա շարժումններին: Երեխան արդեն մշակել է իր օրվա ռեժիմը՝ որոշ պահերի նա կարող է ակտիվ խաղալ, հետո մեկ ժամ հանգստանալ: Այս ժամկետում սկսվում են մարզումային կծկումներ՝ արգանդը քարանում է. այդպես «սովորում է» կծկվել` պատրաստվելով սպասվելիք ծննդաբերությանը: Պետք է գրել մարզական կծկումների ժամանակը: Դրանք պետք է հազվակի լինեն և անկանոն, առանց ցավի և հեշտոցից ախտաբանական արտադրության:
Պտղի վիճակը
Պտղի քաշը 450-500 գր է: Նրա լսողությունը գրեթե լիովին զարգացել է՝ նա կարող է ամեն բան լսել, ինչ կատարվում է իր մոր շուրջը: Երեխան օրը մի քանի անգամ ժամերով մարզում է թոքերը՝ «ներշնչելով» և «արտաշնչելով» պտղաջրերը: Անհրաժեշտ է հիշել, որ մանկան գլխուղեղում շնչական կենտրոնների ձևավորումն ուղղակիորեն կախված է մոր շնչառությունից: Պետք է խուսափել վնասակար հոտերից՝ լաքի, ներկերի, քիմիական լուծիչների, որպեսզի բացառվի ինտոքսիկացիան և հարկ է հաճախ լինել մաքուր օդում:
Մոր վիճակը
Արգանդի վերին մասն արդեն տեղակայված է պորտից վեր և որովայնը նկատելիորեն կլորացել է: Հնարավոր է, դեռ չկա սեղմակապի մշտական կրման անհրաժեշտություն, սակայն հղիին նախատեսված հագուստ գնելու ժամանակն է: Հնարավոր է ոչ մեծ այտուցների պատճառով ոտքի չափը մեծացած լինի, ուրեմն պետք է ձեռք բերել նաև նոր կոշիկներ: Կարող են սկսվել մարզումային կծկումներ, որոնցով արգանդը պատրաստվում է ապագա ծննդաբերությունը: Որպեսզի մի քանի ժամվա ընթացքում կարողանան դուրս մղել բավականին խոշոր երեխային, նա պետք է «աճեցնի» ուժեղ մկաններ:
Արգանդն անընդհատ ճնշում է միզապարկին, բացի այդ, միզուկի հարթ մկանները թուլացած են պրոգեստերոն հորմոնի ավելացման պատճառով: Դրա արդյունքում պարբերաբար կարող է նեքնազգեստը թրջվել: Այնուամենայնիվ, ոչ միշտ պետք է դրան թեթև վերաբերվել, եթե այդ երևույթը հաճախ է և առատ, կարող է ազդանշան լինել ոչ թե ակամա միզարձակման, այլ պտղապատյանի պատռվածքի: Նման կասկածի դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի:
Ի՞նչ անել
Կանանց կոնսուլտացիայում ստանալ փոխանակման քարտ:
Անհրաժեշտության դեպքում այդ քարտը տալիս են և ավելի վաղ, բայց հաճախ այն տրվում է հղիության հենց այս ժամկետում:
- Հեռու պահել փոքրացած հագուստը:
- Հին հագուստները մինչև ծննդաբերությունն այլևս հնարավոր չէ հագնել և պետք է զգեստապահարանում տեղ բացել նոր հագուստի համար:
- Գնել մի երկու հղիության զգեստներ և, միաժամանակ, ուշադրության տակ առնել կերակրման համար նախատեսված հագուստին:
- Ցանկալի է, որ հղիության հագուստը նախատեսված լինի նաև կերակրման համար. դա կօգնի խնայել գումար և կազատի հետծննդյան նոր հագուստներ գնելու անհրաժեշտույունից:
- Քննարկել երեխայի ծննդից հետո ընտանիքի անդամների պարտականությունները:
Շատ հարցերի շուրջ ավելի լավ է նախապես պայմանավորվել: Ապագա մայրը պետք է նախապես իմանա, թե հարազատների ինչպիսի օգնության վրա կարող է հույս դնել: Իսկ ապագա հայրը պետք է պատրաստվի այն բանին, որ իր ուսերին ևս դրվելու են երեխայի խնամքի պարտականություններ:
19.09.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYaftYpJ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

